շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
 26-ամյա երիտասարդը կրակել է 31-ամյա կնոջ «Մինի Կուպերի» վրա (տեսանյութ)

26-ամյա երիտասարդը կրակել է 31-ամյա կնոջ «Մինի Կուպերի» վրա (տեսանյութ)

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 34 բակում կայանված մեքենաներից մեկը դիտավորությամբ վնասել են։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ 31-ամյա կնոջ «Մինի Կուպերի» ապակիներին կրակել են։

Տուժողից հաղորդում ընդունվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները թարմ հետքերով պարզելու ուղղությամբ։ Հաղորդումից մի քանի ժամ անց՝ Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները Ավանի Աճառյան փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին մի երիտասարդի։ Արագածոտնի մարզի բնակիչ, 26-ամյա երիտասարդը խոսոտավանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով Մաշտոցի ոստիկանները հայտնաբերեցին նաև ատրճանակը։ Այն առգրավվեց՝ փորձաքննության ուղարկվելու համար։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: