երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
24 ժամով արգելվել է «Բեսթ Ռեզորթ Աղվերանի» եւ «Արթուրս Աղվերան Ռեզորթի» կողմից անձանց ընդունելությունը

24 ժամով արգելվել է «Բեսթ Ռեզորթ Աղվերանի» եւ «Արթուրս Աղվերան Ռեզորթի» կողմից անձանց ընդունելությունը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) եւ «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ն։

Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին արձանագրվել: Մասնավորպես չէր պահպանվել փակ ոտնակով աղբամաններ ունենալու պահանջը, տարածքի ախտահանումը պատշաճ գրանցամատյանների ձեւաչափերը չէին համապատասխանել սահմանված կարգին եւ այլն։

24 ժամով կասեցվել է նաեւ Վայոց ձորի Վայք եւ Եղեգնաձոր քաղաքներում գործող մանրամեծածախ առեւտրի մի քանի կետերի գործունեություն: Զուգընթաց, մայրաքաղաքում շարունակվել են մշտադիտարկումները: Արձանագրված խախտումները կներակայացվեն պարետատուն։

 

  • Կիսվել: