չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
229 դպրոց չի՛ փակվել․ եկեք ինձ հետ, գնանք բոլոր դպրոցներն ու ծանոթանաք երեխաների հետ. ԿԳՄՍ նախարար

229 դպրոց չի՛ փակվել․ եկեք ինձ հետ, գնանք բոլոր դպրոցներն ու ծանոթանաք երեխաների հետ. ԿԳՄՍ նախարար

PISA 2025 (Program for International Student Assessment  միջազգային հետազոտության արդյունքների համաձայն՝ ավելի ցածր արդյունքներ գրանցվել են գյուղական փոքր դպրոցներում։ ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով Հայաստանում դպրոցներ փակելու մասին լուրերի վերաբերյալ հարցին։ 

«Սա մի իրականություն է, որի հետ պետք է առնչվել։ Մենք որոշում ենք այդ երեխաների ճակատագիրը՝ նրանց ուղարկելով տեղեր, որոնք կոչվում են դպրոց, բայց որտեղ չենք տալիս կրթություն»,- նշեց նա։ 

ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ 229 դպրոց չի փակվել. «Եկեք ինձ հետ, գնանք բոլոր դպրոցները ու կծանոթանաք բոլոր երեխաների հետ»։ 

  • Կիսվել: