հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2030 թվականին Ակադեմիական քաղաքը կունենա իր առաջին ուսանողները. Ժաննա Անդրեասյան

2030 թվականին Ակադեմիական քաղաքը կունենա իր առաջին ուսանողները. Ժաննա Անդրեասյան

Հիմա գտնվում ենք գլխավոր հատակագծի մշակման փուլում, որը պետք է վերջնականացվի մինչև հունիս ամիսը: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ակադեմիական քաղաքին։

Նա վստահաբար ասաց, որ դպրոցականները կունենան հնարավորություն սովորելու Ակադեմիական քաղաքում: «Բուն կառուցման աշխատանքները փուլային սկզբունքով նախատեսվում են 2025 թվականից, և կարծում ենք այդ տրամաբանության մեջ 2030 թվականին արդեն կունենանք այստեղ ուսանող առաջին սովորողներին»,- ասաց նա և նշեց, որ մինչև ութ պետական բուհ է նախատեսվում, բայց տարածքը մեծ է և կարող են  տեղափոխվել նաև մինչև 8 մասնավոր և միջպետական բուհեր և արդեն կա հետաքրքրվածություն:

  • Կիսվել: