ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2023 թվականին նախատեսվում է ներդնել նոր` ադրենոգենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգային ծրագիր

2023 թվականին նախատեսվում է ներդնել նոր` ադրենոգենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգային ծրագիր

Սքրինինգային ծրագրերն իրականացվում են հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման նպատակով: Դրանք հնարավորություն են տալիս ախտորոշելու այնպիսի հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության, երբեմն էլ՝ մահվան։
 
«Մեր երկրում իրականացվող սքրինինգային ծրագրերից 6-ը նորածնային են` ուղղված բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը, հիվանդության ժամանակին բուժմանը կամ ախտաբանական վիճակի շտկմանը։
 
2023 թվականին նախատեսվում է ներդնել նոր` ադրենոգենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգային ծրագիր: Նպատակն է մինչև կլինիկական ախտանշանների դրսևորումը` ադրենոգենիտալ համախտանիշով երեխաներին հայտնաբերել և բուժումը կազմակերպել ժամանակին» , - հայտնում են առողջապահության նախարարությունից։

  • Կիսվել: