ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
2022 թ-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկը

2022 թ-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկը

Ազգային ժողովը քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022թ-ից արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացնելով նախագիծը՝  նշեց, որ նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը։

Նա նաև հայտնեց, որ նախագիծը բավականին երկար ժամանակ քննարկվել է կառավարությունում, նաև այս գործունեությամբ զբաղվող 44 արտադրողների, իրացման ցանցերի հետ:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ խանութներում վաճառվող պոլիէթիլենային տոպրակները 50 միկրոն հաստություն չունեն։

  • Կիսվել: