2021-2026թթ. Կառավարության ծրագրի շրջանակներում մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը կունենանք արդիականացված 50 առողջապահական կազմակերպություն. ԱՆ
Կառավարության ծրագրով 2021-2026թթ. նախատեսված է 50 առողջապահական կազմակերպության արդիականացման աշխատանքների իրականացում, որը նախատեսվում է ավարտել ծրագրին զուգընթաց: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
՛՛14 առողջապահական կազմակերպության արդիականացման աշխատանքներն ավարտվել են 2025 թվականին, մինչ այդ` 2023-2024թթ., ավարտվել են 7 առողջապահական կազմակերպությունների արդիականացման աշխատանքները:
Շինարարական աշխատանքների հիմնական ծավալներն արդեն իսկ ավարտված են ու գտնվում են ավարտական ակտի փաստագրման փուլում:
2021-2026թթ. Կառավարության ծրագրի շրջանակներում մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը կունենանք արդիականացված 50 առողջապահական կազմակերպություն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


