երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2018-ին Հայաստանում ծնվել է 37 197 երեխա. 443-ը` երկվորյակ, 15-ը՝ եռյակ

2018-ին Հայաստանում ծնվել է 37 197 երեխա. 443-ը` երկվորյակ, 15-ը՝ եռյակ

2018-ի ընթացքում, ըստ քաղաքացիական կացության գրանցումների, Հայաստանում արձանագրվել են 37 197 ծնունդ, որից 458-ը եղել են բազմապտուղ՝ 443-ը` երկվորյակ, 15-ը` եռյակ, այդ մասին InfoPort.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:

Ըստ աղբյուրի, ծնված երեխաների ընդհանուր թվից 36 574-ը կազմել են կենդանի ծնվածները, իսկ 623-ը` մեռելածինները: Նախորդ՝ 2017-ի համեմատ կենդանի ծնվածների բացարձակ թվաքանակը նվազել է 3.0%-ով: Ծնելիության ընդհանուր գործակիցը, որը բնութագրում է հաշվետու ժամանակաշրջանում կենդանի ծնվածների թվաքանակը 1 000 բնակչի հաշվով, կազմել է 12.3‰, ինչը նախորդ տարվա արձանագրված ցուցանիշի համեմատ նվազել է 0.3 պրոմիլային կետով:

  • Կիսվել: