1988-ին այդքան մարդ կոռուպցիայի պատճառով է մահացել. Գևորգ Պապոյան
Ինչո՞ւ է այդքան մարդ մահացել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ, շատ պարզ պատճառով՝ դա կոռուպցիան է: Այս մասին այսօր Գյումրի Յոթ վերք եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մատուցվելիք պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասացԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Որովհետև երբ շենք կառուցելիս ցեմենտը գողանում ես, մետաղը գողանում ես, դրա պատասխանը տալիս է ժողովուրդը։ Հետևաբար, այդպիսի պետություն չունենալու համար և այդպիսի փորձանքների մեջ չընկնելու համար, ցանկացած պարագայում պետք է գնալ և կոռումպացված համակարգերին մերժել, որովհետև կոռումպացված համակարգերի արդյունքը 88 թվականի դեկտեմբերի 7-ի Գյումրին է»:


