հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
17 անհետ կորածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, մյուսը` Իրանի

17 անհետ կորածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, մյուսը` Իրանի

Վերջին տվյալներով «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով անհայտ կորած քաղաքացիների թիվը 17-ն է, որոնցից մեկը ՌԴ քաղաքացի է, մյուսը՝ Իրանի քաղաքացի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

Ճշտող հարցին՝ անհայտ կորած քաղաքացիների թվի նվազումը ենթադրում է, որ նրանք գտնվե՞լ են, խոսնակը պատասխանեց. «Ոչ թե այստեղից են այդ երկու հոգին գտնվել, այլ ուղղակի այդ քաղաքացիներն իրենց ընտանիքի հետ կապ են հաստատել, ասել են, որ ողջ ու առողջ են, այս տարածքում չեն եղել այդ պահին»։

Նա հայտնեց, որ այս պահին իրականացվում են հովացման աշխատանքներ, որպեսզի շոգ եղանակով պայմանավորված նորից բռնկումներ չլինեն։

Հիշեցնենք, որ նախօրեին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա 6 զոհ։ Զոհերի անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

  • Կիսվել: