ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
17 անձ փոխհատուցում կստանա պատերազմի ժամանակ վնասված մեքենաների համար

17 անձ փոխհատուցում կստանա պատերազմի ժամանակ վնասված մեքենաների համար

Կառավարության 2022 թվականի պահուստային ֆոնդից շուրջ 17 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի 2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ներգրավված տրանսպորտային միջոցների ռազմական գործողությունների ժամանակ հասցված վնասի համար:

Գումարը կտրամադրվի ընդհանուր 31.103,0 հազ. դրամի չափով: Նշվում է, որ 17 տրանսպորտային միջոցներից 4-ն ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, 2-ը՝ կրել են այնպիսի վնաս, որը հնարավոր չէ վերականգնել նպատակային նշանակությամբ օգտագործելու համար, 11-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան:

  • Կիսվել: