հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՄԱԿ-ի ՀՀ գրասենյակից հերքում են՝ պայթյունի մասին նախապես ծանուցում ուղարկելու վերաբերյալ

ՄԱԿ-ի ՀՀ գրասենյակից հերքում են՝ պայթյունի մասին նախապես ծանուցում ուղարկելու վերաբերյալ

168.am-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, ժամեր առաջ հրապարակում էր արել այն մասին, որ այսօր ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակն իր աշխատակիցներին ներքին կարգով մեյլով ծանուցել է խուսափել գտնվել Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում: Կայքը հարցադրում էր կատարել՝ ինչու, որտեղից է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացել, որ պայթյուն է սպասվում, երբ ռումբի տեղակայման ահազանգի մասին չի հայտարարել ՀՀ ԱԻՆ-ը, արդյոք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նաև ահազանգել է ՀՀ ԱԻՆ-ն, թե զգուշացման մասին հաղորդագրություն ուղարկել է միայն իր աշխատակիցներին աշխատանքային մեյլի միջոցով:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրսյանը հերքել է, թե գրասենյակի աշխատակիցները պայթյունից առաջ են ծանուցվել հնարավոր ահաբեկչության մասին։

Ըստ ԱԻՆ-ի պաշտոնական հաղորդագրության՝ հրդեհ-պայթյունը տեղի է ունեցել ժամը 13։23-ին, իսկ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի աշխատակիցներն արդեն տեղի ունեցածի մասին նամակներ ստացել են մոտ 1 ժամ անց՝ 14։15-ին։ 


  • Կիսվել: