հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմողները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատուն

16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմողները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատուն

16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմողները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք, որը պետք է տրված լինի վերջին 24 ամիսների ընթացքում և ներառի դիմողի ներկա և նախկինում ունեցած բոլոր անուններն ու ազգանունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
 
«Դատվածություն չունենալու մասին տեղեկանք պետք է ներկայացնել ներկայիս բնակության երկրից (6 ամիս և ավելի բնակության դեպքում), ծննդավայր երկրից (6 ամիս և ավելի բնակության դեպքում), բոլոր այն երկրներից, որտեղ բնակվել են 12 ամիս և ավելի 16 տարին լրանալուց հետո»,- ասվում է հաղորդագրությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: