չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
15։37-ի դրությամբ Ազատության հրապարակի այն հատվածում, որտեղ անցկացվում էր հավաքը, եղել է 1800 մարդ

15։37-ի դրությամբ Ազատության հրապարակի այն հատվածում, որտեղ անցկացվում էր հավաքը, եղել է 1800 մարդ

Այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հրավիրած հավաքը։ Հավաքը մեկնարկել է ժամը 15։00-ից։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 15։37-ի դրությամբ Ազատության հրապարակի այն հատվածում, որտեղ անցկացվում էր հավաքը, եղել է 1800 մարդ։

Նշվում է, որ հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

 

 

  • Կիսվել: