շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի 5 անվանակարգում ներկայացվել է 66 հայտ

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի 5 անվանակարգում ներկայացվել է 66 հայտ

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են գնահատման արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ 

2023 թվականին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի շրջանակում ներկայացվել է 66 հայտ՝ հետևյալ բաշխվածությամբ.

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ՝ 6 հայտ,
  • Ճարտարապետական գիտություններ՝ 3 հայտ,
  • Գյուղատնտեսական գիտություններ (նաև կենսաբանական գիտություններ)՝ 17 հայտ,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ (նաև ռազմական գիտություններ)՝ 21 հայտ,
  • Մանկավարժական գիտություններ՝ 19 հայտ:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի 29-ին՝ Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայանալիք միջոցառման ընթացքում:

  • Կիսվել: