ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերով ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտե

Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերով ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտե

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող գրասենյակից ձերբակալվել են մի խումբ անձինք՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հաստատում ենք, որ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։ Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող գրասենյակ, բերման ենթարկել մի խումբ անձանց։

 

  • Կիսվել: