ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վիտալի Բալասանյանի որդուն ձերբակալել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ որպես օգնություն ուղարկված ծխախոտի իրացման, հորը՝ իրավապահներին խոչընդոտելու համար

Վիտալի Բալասանյանի որդուն ձերբակալել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ որպես օգնություն ուղարկված ծխախոտի իրացման, հորը՝ իրավապահներին խոչընդոտելու համար

Չնայած այն հանգամանքին, որ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ կան հարուցված բազում քրգործեր, երեկ ուշ երեկոյան նա և որդին բերման են ենթարկվել ոչ դրանց շրջանակներում։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները, Վիտալի Բալասանյանի որդուն բերման են ենթարկել դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ որպես հումանիտար օգնություն Արցախ եկած ծխախոտը՝ շրջափակման օրերին նրա կողմից իրացնելու համար։

Երբ իրավապահները եկել են խուզարկելու Բալասանյանների բնակարանը և առգրավելու ծխախոտը, Վիտալի Բալասանյանը նրանց դիմադրություն է ցույց տվել, ինչի հետևանքով էլ ձերբակալվել է։ Երեկ երեկոյան Բալասանյանի որդուն ազատ են արձակել, ինքը՝ Վիտալի Բալասանյանը դեռևս ձերբակալված է։

  • Կիսվել: