շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վերաքննիչ վարչական դատարանը Տիրան Խաչատրյանի վերաբերյալ որոշում է կայացրել

Վերաքննիչ վարչական դատարանը Տիրան Խաչատրյանի վերաբերյալ որոշում է կայացրել

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարինե Բաղդասարյանի, բավարարել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի վերաբերյալ Վարչական դատարանի կայացրած որոշման դեմ բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ Վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը մերժել էր այս հայցը վարույթ ընդունել, եւ Տիրան Խաչատրյանը դիմել էր ՀՀ վարչական վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ այլ դատական հայցով էլ դատարանից պահանջում է իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:

Հիշեցնենք, որ իր նախկին պաշտոնին առնչվող եւս մեկ հայց էլ Տիրան Խաչատրյանը ներկայացրել է ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի:

  • Կիսվել: