ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանի լիազորությունները դադարել են՝ առողջական խնդիրներով պայմանավորված

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանի լիազորությունները դադարել են՝ առողջական խնդիրներով պայմանավորված

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել են։ ԲԴԽ հուլիսի 10-ին կայացված որոշման համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքը հունիսի 23-ին ստացված գրությունն է։

Որոշմամբ ԲԴԽ-ն վկայակոչել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարեցնում են, եթե նա ունի դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը:

  • Կիսվել: