Վեհափառ Հայրապետի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ
Վեհափառ Հայրապետի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն պաշտպանական կողմից այս պահին ՔԿ-ն չի ստացել։
«Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պաշտպանական կողմից այս պահի դրությամբ որևէ միջնորդություն չենք ստացել», – այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նշենք, որ Կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման շրջանակում նրա ելքը Հայաստանից արգելված է։


