ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Վարչապետը ՀՔԾ պետի հրապարակած փաստը սենսացիոն որակեց

Վարչապետը ՀՔԾ պետի հրապարակած փաստը սենսացիոն որակեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր  Հատուկ քննչական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում անդրադարձավ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հրապարակած թվերին՝ նշելով, դա նա սենսացիոն փաստ հրապարակեց։

Մասնավորապես, նա արձանագրել էր, որ ՀՔԾ-ի վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 7 անգամ ավելի շատ վնաս, քան ՀՔԾ գոյության նախորդ 11 տարիների ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ սա վկայում է այն մասին, որ հսկայածավալ աշխատանք է կատարվում։

«Ես ուզում եմ սա հրապարակել, որովհետև հանրության շրջանում շատ են քննադատություններ, թե ի՞նչ եղան քննությունները, գործերը, և այդ քննադատություններին, երբեմն, ես էլ եմ որոշակի շարունակություն տալիս, բայց այս փաստը վկայում է, որ իսկապես հսկայածավալ աշխատանք է կատարվում: Բայց այսպիսի մտավախությունները, երբ հնչում են, ոչ թե խնդիրն այն է, որ մարդիկ մտածում են, թե ինչո՞ւ այսքան ժամանակ այսքան վնաս վերականգնվեց և ինչո՞ւ այն մեծ կամ մյուս մասը չվերականգնվեց, մտահոգությունն իրականում դա չէ, այլ այն, որ մարդիկ իրենց տրամաբանությամբ մտածում են, որ հեղափոխությունից հետո մի ամիս, մի տարի, տարի ու կես հետո բոլորը կմոռանան, թե ինչի համար ենք հավաքվել և տեղի կունենա դարձ ի շրջանս յուր։ Այսինքն, մենք նորից կընկնենք հին տրամաբանության մեջ: Բայց ես ուզում եմ այս ամբիոնից և հույս ունեմ նաև Ձեր անունից հավաստիացնել, որ ոչ ոք չի պատրաստվում մոռանալ,մտահան անել կորցնել օրակարգը: Մենք մեր հռչակած օրակարգով հետևողականորեն գնալու ենք առաջ»,- ասաց ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: