հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարչական դատարանը բավարարել է «Զարթոնք»-ի հայցը․ Արա Զոհրաբյան

Վարչական դատարանը բավարարել է «Զարթոնք»-ի հայցը․ Արա Զոհրաբյան

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայցադիմում է8 ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Այսօր՝ 25.06.2021թ. ՀՀ վարչական դատարանը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցը բավարարել է և ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6861/05/21 գործով 17.06.2021թ. կայացված վճռով հաստատված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի) խախտումների առնչությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործիքակազմը չկիրառելը (անգործությունը):

Վարչական դատարանի վճռից հետևում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է միջոցներ ձեռնարկեր պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունները (հարկադրանքի, սպառնալիքների և ատելություն պարունակող) կանխելու ուղղությամբ, ինչը չի արել դրսևորելով անգործություն՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: