ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ուժեղ Հայաստանի՝ Շիրակի մարզի մի շարք գրասենյակներում խուզարկություններ են

Ուժեղ Հայաստանի՝ Շիրակի մարզի մի շարք գրասենյակներում խուզարկություններ են

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում: Խուզարկությունները, մասնավորապես,  իրականացվում են Անիում և Մարալիկում։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։


«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելեցին կոմիտեից։

  • Կիսվել: