կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ծեծկռտուք ոստիկանների մասնակցությամբ. նշանակվել է ծառայողական քննություն (տեսանյութ)

Ծեծկռտուք ոստիկանների մասնակցությամբ. նշանակվել է ծառայողական քննություն (տեսանյութ)

«Հետք»-ը տեսանյութ է հրապարակել,  ըստ որի հունիսի 18-ին, «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի առջև, 14:50-ի սահմանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք էր սկսվել։  

Մի քանի ոստիկան ծեծում էր 2 հոգու, որոնք, ըստ ավտոկայանատեղիի աշխատակցի, ևս ոստիկաններ էին, սակայն այդ պահին քաղաքացիական հագուստով էին։

Մանրամասներ ճշտելու համար աղբյուրը կապ է հաստատել «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպության հետ, մեզ որևէ բան չհայտնեցին, ուղղորդեցին դիմել ոստիկանություն։

Ոստիկանության լրատվականից Զարզանդ Գաբրիելյանը աղբյուրի հետ զրույցում ասաց, որ միջադեպի վերաբերյալ տեղեկություն չունեն, զանգահարենք ավելի ուշ։

Միջադեպի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն։

  • Կիսվել: