կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ծեծի ենթարկված փոխգնդապետի գործով երեք զինվորական վկաներին սուտ մատնության մեղադրանք է առաջադրվել

Ծեծի ենթարկված փոխգնդապետի գործով երեք զինվորական վկաներին սուտ մատնության մեղադրանք է առաջադրվել

Ծեծի ենթարկված փոխգնդապետի գործով երեք զինվորական վկաներին սուտ մատնության մեղադրանք է առաջադրվել, սակայն դեռ դատական նիստ չի կայացել նրանցից երկուսի՝ ՀՀ-ում չգտնվելու պատճառով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը՝ նշելով, որ փոխանակ իրենք բողոքեն, մյուս կողմն է բողոքում:

«3 վկաներն էլ զինվորական են, նրանք իրենց ցուցմունքը պնդում են, ասում են, որ իրենց աչքերով տեսածն են պատմել: Իրենց բերանը էնքան են լեզու դրել, որ արդեն իրենք են բողոքում»,- նշեց նա:

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը Ազգային ժողովում բողոքել էր գլխավոր դատախազին, որ փոխգնդապետի ծեծի գործով իր նկատմամբ «սուտ մատնություն» է իրականացվել եւ ասել էր, որ վկա զինվորականների հանդեպ պետք է խափանման միջոց կիրառվի:

Գործով կալանավորված անձանց ամսին խոսելով, նա ասել էր, որ ճակատագրեր են խեղվում՝ այդպես էլ մեկ անգամ չանդրադառնալով 3 տարուց ավելի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին:

Նշենք, որ ծեծի ենթարկված փոխգնդապետն արդեն 2 ամիս է , ինչ գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժնում, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր:

Հիշեցնենք, որ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ ՝ Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։
Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ 3 տարուց ավելի գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։

  • Կիսվել: