«Թող դիմեն դատարան». նախարարի արձագանքը՝ քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատելու մասին ահազանգին
Բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքական հայացքներով անձինք ազատվում են աշխատանքից, կամ սպառնալիքներ են հնչեցվում այդ անձանց ազատելու վերաբերյալ։ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և դիմելով Արդադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի այդ մասին։
«Դուք խոսում եք մի երևույթից, որի մասին ես չունեմ հստակ տեղեկություններ, բայց կարող եմ ասել՝ ինչ պետք է անել այդ դեպքերում»,- արձագանքեց Գալյանը՝ նշելով, որ այդ քաղաքացիները կարող են բարձրաձայնել իրենց իրավունքների խախտման մասին և դիմել դատական պաշտպանության իրավունքի իրականացմանը և գնալ այդ ճանապարհով։
«Եվ եթե կան հանցավոր երևույթներ այդ շղթայում, օրինակ՝ խտրականության առումով, կառաջարկեմ տալ հանցագործության մասին հաղորդում»,- ասաց նա։


