շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տիկին Գայանեի հետ ոչ մի գործարք չի եղել․ Աշոտ Փաշինյան

Տիկին Գայանեի հետ ոչ մի գործարք չի եղել․ Աշոտ Փաշինյան

Ես այդ մասով արդեն դիմել եմ իրավապահներին: Այս մասին այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, անդրադառնալով նրան, որ իրեն առեւանգելու միջադեպի ժամանակ, երբ ինքը դուրս է նետվել ավտոմեքենայից, իրեն հարվածել է «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենան, որը պատկանում է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին:

«Այս գործն անջատվել է այն մեծ գործից, որը պարունակում է այդ հանգամանքը: Ես շարունակում եմ պնդել այն, ինչն արդեն ասել եմ եւ որեւիցե ավելացնելու, առավել եւս, պակասեցնելու բան չունեմ: Այդ գործը այս պահին շարունակվում է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ կասկածներ կան, որ գուցե գործարք է տեղի ունեցել Գայանե Մարտիրոսյանի հետ, կամ գուցե ճնշումներ նրա նկատմամբ, որ այսպիսի հանգուծացուլուծում լինի, Աշոտ Փաշինյանն ասաց. «Ոչ մի  նման խոսակցություն չի եղել տիկին Գայանեի հետ: Այստեղ գործարքի բան չկա: Այն, ինչը տեղի ունեցավ այս նիստի ընթացքում եւ կայացված վճիռը աքսիոմատիկ ճշմարտությունների շարունակություն են: Որեւիցե պյմանավորվածություններչի կարիք չկար: Գայանե Մարտիրոսյանի ցանկությամբ է նիստը փակ եղել, այնտեղ հանգամանքներ կան, որ նա չի ցանկանում լիներ հրապարակային»:

Նշենք, որ վարչապետի որդու «առեւանգման գործով» դատարանը Գայանե Մարտիրոսյանին դատապարտվեց 4 տարվա ազատարկման, սակայն պատիժը պյմանականորեն չկիրառվեց:

  • Կիսվել: