շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ

Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե, իբր, Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։

Ինչպես պարզաբանել էին InfoPort.am-ի աղբյուրները, դիրքը եղել և մնում է հայկական կողմինը, սակայն Փիլասարի ճանապարհից օգտվում էին և ադրբեջանական, և հայկական կողմերը, հիմա ռուսական կողմի միջնորդությամբ փորձում են մշակել այնպիսի ուղի, որ հայկական և ադրբեջանական կողմերը առանձին ճանապարհներից օգտվեն:
 

Նշենք, արդեն սկսվել են եռակողմ համապատասխան քննարկումներ այդ հարցի շուրջ` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Այսօր քննարկումները ևս կշարունակվեն։

 

 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: