Ստեփան Ասատրյանի մոտ խնդիրներ են առաջացել, Արամայիս Թախմազյանի միջոցով տեղեկություն է փոխանցել, որ այսօրվա դատական նիստին չի գալու
Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը։
Ստեփան Ասատրյանի մոտ հանկարծակի խնդիրներ են առաջացել, Արամայիս Թախմազյանի միջոցով տեղեկություն է փոխանցել, որ այսօրվա դատական նիստին չի գալու։
«Չասաց ինչ է, երեկ խոսել ենք՝ լավ էր, բայց առավոտ զանգեց շատ կարճ ասաց՝ խնդիրներ են առաջացել»,- դատարանում ասաց Թախմազյանը։
Դատավորն էլ ասաց, որ Ստեփան Ասատրյանը դատարանին այդ մասին չի ծանուցել։


