չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սպանված ԱԺ նախկին պատգամավորի երեք որդիներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Սպանված ԱԺ նախկին պատգամավորի երեք որդիներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

 ArmLur.am-ը Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ 3 անձի կալանավորելու միջնորդություն է ներկակացվել դատարան:

Ըստ տեղեկության՝ երեք անձինք ԱԺ նախկին պատգամավորի որդիներն են, իսկ մյուս ձերբակալված որդին դեռ հիվանդանոցում է:

Քանաքեռցի Տույի» սպանության գործով ձերբակալվել են սպանված նախկին պատգամավորի 4 որդիները:

Նոյեմբերի 11-ին, Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը:

Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին Վլադիմիր Սիմոնյանը: Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանից ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Արդյունքում, երեկվա դրությամբ կա ձերբակալված 5 ՝անձ, որոնցից 3 -ին մասով կա արդեն կալանավորման միջնորդություն:

  • Կիսվել: