կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին (տեսանյութ)

Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, իրացնելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 1-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի տներից մեկում հայտնաբերել և մարզային վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։

Նա 2025 թվականի հուլիսի 18-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: