«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթը տեղափոխվեց Վարդաշեն ՔԿՀ
Քիչ առաջ Սիսիանի ոստիկանության բաժնից ՛՛Վարդաշեն՛՛ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց ՛՛Սիսական՛՛ ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռեժիսոր, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանի տեղեկություններով՝ ՛՛Սիսական ջոկատի հրամանատար, բանաստեղծ Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին, որպեսզի տեղափոխեն կալանավայր՛՛:


