երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 2018 թ-ին ավտովթարներից Հայաստանում գրեթե ամեն օր մեկ մարդ մահացել է․ Սիփան Փաշինյան

2018 թ-ին ավտովթարներից Հայաստանում գրեթե ամեն օր մեկ մարդ մահացել է․ Սիփան Փաշինյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն անդրադարձել է 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՃՈ բալային նոր համակարգին եւ դրա շուրջ ծավալվող քննարկումներին:

«Մեկ մտածեցի անդրադառնամ քաղաքական «մեծ» անցյալ ունեցող իմ գործնկերներիցս մեկի գրառմանը, կապված բալային համակարգի հետ, մեկ էլ հասկացա, որ անիմաստ է: Միայն մի տեղեկություն հայտնեմ ձեզ սիրելի հայրենակիցներ, 2018 թ-ին ավտովթարներից Հայաստանում մահացել է մոտ 343 մարդ, այսինքն գրեթե ամեն օր մեկ մարդ մահացել է: Բալային համակարգից հետո գոնե իմ ճանաչած մարդիկ սկսել են շատ ավելի ուշադիր և զգույշ վարել ավտոմեքենան: Վստահ եմ, որ 2020թ-ի վերջում կունենանք դրական զգալի փոփոխություններ` մահացությունների նվազման առումով»,-ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը:

  • Կիսվել: