չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը

Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9․50-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որը ցանկանում է ինքնասպանություն գործել։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Շենգավիթի համայնքային ոստիկանների օպերատիվ և արդյունավետ գործողությունների արդյունքում Երևանի բնակիչ 39-ամյա տղամարդը հայտնաբերվել է և կանխվել է նրա ինքնասպանության փորձը։

Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

  • Կիսվել: