Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում
Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում:
Այս մասին ԶԼՄ-ներին հայտնում են ՔԿ-ից:
Կայքի խմբագիր Նելլի Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «այն ինչ կատարվում է այս պահին «Armat Media»-ի խմբագրությունում պարզապես անթույլատրելի է, ազատ խոսքի դեմ արշավ է սա»:



