ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքները ժողովրդավարության արտացոլումն են. Գալյան
ՔԿՀ-ներում այսօրվա քվեարկությունը և նախորդ ընտրությունների քվեարկությունը ուղիղ արտացոլումն է ժողովրդավարության, որը մեր երկրում գոյություն ունի: Եթե մենք նայում ենք նախորդ քվեարկությունների արդյունքներին, որոնք տեղի են ունեցել հեղափոխությունից առաջ, ապա պատկերը միշտ այլ է եղել, չնայած այս տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել՝ միտված ՔԿՀ-ներում պատժի կրման բարելավմանը: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին:
«Վերջին երկու ընտրությունների համատեքստում ունենք իշխող ուժի օգտին քվեարկված 20 տոկոս ձայներ, և պետք է նշեմ նաև, որ քվեարկությանը ոչ բոլորը մասնակցելու իրավունք ունեն, և սա էլ է մեծ ազդեցություն ունենում մեծ պատկերի մեջ: Ինչու, որովհետև այսօր Սահմանադրությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք ընտրելու իրավունք չունեն, իսկ մյուսները հիմնականում կալանքի տակ գտնվող անձինք են, և նրանք քվեարկում են այնպես, ինչպես ցանկանում են: Կարծում եմ՝ պատկերը օբյեկտիվին մոտ է»,- տեղեկացրեց նախարարը:


