Քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ այս պահին ընդունվում է հաղորդում
Քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ այս պահին ընդունվում է հաղորդում, ինչը կփոխանցվի նախաքննական մարմին։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մայր Հայաստան» կուսակցության անդամները քարոզարշավի ժամանակ անհայտ անձի կողմից վրաերթի են ենթարկվել։ Ինչպես հայտնում է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը՝ կան ծանր տուժածներ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց։
Նշենք նաև, որ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ականատեսների վկայությամբ սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» կուսակցությունների թիմակիցների բազմության մեջ։
Տեսանյութը՝ այստեղ։



