կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պտղնի համայնքի նախկին ղեկավարի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ Դատախազության հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ

Պտղնի համայնքի նախկին ղեկավարի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ Դատախազության հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 8-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Պտղնի համայնքի նախկին ղեկավար Ա.Վ.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

5 անշարժ գույք Պտղնիում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է ավելի քան 41 մլն հազար դրամ, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 2 տրանսպորտային միջոց, 2 անշարժ գույքի միջին շուկայական արժեք՝ 32 մլն 835 հազար դրամ.

16 մլն 936 հազար դրամ, որը 1998-2021 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հաշվի առնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը.

40 մլն 78 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ:

  • Կիսվել: