շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պետական մարմինների հետ կապված գլխավոր խնդիրը թիրախային վարչարարության բացակայությունն է. Թաթոյան

Պետական մարմինների հետ կապված գլխավոր խնդիրը թիրախային վարչարարության բացակայությունն է. Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պետական մարմինների հետ կապված գլխավոր խնդիրներից մեկն է համարում թիրախային վարչարարության բացակայությունը:  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը Թաթոյանն ընդգծեց, որ պետության պոզիտիվ պարտավորությունների բեռը քաղաքացու վրա պետք է չմնա:

«Պետական մարմիններում հաշվի չեն առնվում մարդու անհատական առանձնահատկությունները: Դեպքեր են լինում, երբ պետական մարմինները հաշմանդամություն ունեցող մարդկանց կենսաթոշակների վրա բռնագանձում են իրականացնում: Օրինակ` մարդը զանգում է հարկադիր կատարման ծառայություն տեղեկացնում է իր կարգավիճակի մասին, իսկ իրենից հիմնավորում ու փաստաթղթեր են պահանջում, խնդիրը լուծելու փոխարեն: Մենք պետք է մեր թիրախները ճիշտ ընտրենք, որ պետության պոզիտիվ պարտավորությունների բեռը քաղաքացու վրա չմնա»,- ասաց  Թաթոյանը:

ՄԻՊ-ի խոսքով` իրենց կողմից այս ոլորտում աշխատանքներ տարվում են անհատական դեպքերով, սակայն խնդիրը համակարգային է և այն պետք է լուծում ստանա:

  • Կիսվել: