կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Պետական բարձր մակարդակի միջամտություն կա, որ քննությունը չխորանա»․ փաստաբանը՝ Արամի 23-ի փլուզման գործի մասին․ «Առավոտ»

«Պետական բարձր մակարդակի միջամտություն կա, որ քննությունը չխորանա»․ փաստաբանը՝ Արամի 23-ի փլուզման գործի մասին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում հուլիսի 14-ին պետք է տեղի ունենար Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ընկերակցության՝ Արամի 23 շենքի փլուզման հետ կապված քրեական վարույթը կարճելու մասին քննիչի որոշման դեմ բողոքի քննարկումը:

Փաստաբան Արթուր Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստը կայացել է, ինքը ներկայացրել է իրենց բողոքը:

«Հետո նիստը հետաձգվեց, քանի որ դատարանն ուներ ծանրաբեռնվածություն, հաջորդ նիստին պետք է քննիչն ու դատախազն իրենց դիրքորոշումը հայտնեն: Մեր կողմից մաեստրո Տիգրան Հեքեքյանը չհասցրեց իր խոսքն ասել: Հավանաբար, բողոքի քննությունը հաջորդ նիստին կավարտենք»,-ասաց փաստաբանը:

Արթուր Մանուկյանը նաև հավելեց. «Քննությունը եղել է ոչ արդյունավետ, ձևական, չհիմնավորված երկար: Արդյունքում՝ տպավորություն ու համոզմունք ունենք, որ մեկ-երկու անձի մեղադրանքը հիմնավորելով՝ չեն փորձել շարունակել քննությունը եւ պայմանական ասած՝ ավելի խոշոր խաղացողների վրա դուրս գալ: Մենք կարծում ենք, որ ամենայն հավանականությամբ, պետական բարձր մակարդակի միջամտություն կա, որ քննությունը շատ չխորանա»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: