երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Պատիվ ունեմ»-ի անդամի ձերբակալման վերաբերյալ բողոքը մակագրվել է դատավոր Մ. Մարտիրոսյանին․ Պապոյան

«Պատիվ ունեմ»-ի անդամի ձերբակալման վերաբերյալ բողոքը մակագրվել է դատավոր Մ. Մարտիրոսյանին․ Պապոյան

«Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ կողմից ներկայացված բողոքը դատարանի նախագահի կողմից մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:

«Իրավաբանական հանրույթը լավ գիտի դատավոր Մարտիրոսյանի «անհույս լինելու մասին» , քանի որ վերջինս հակառակը երբեք չի ապացուցել։ Նա փայլում է վարույթն իրականացնող մարմինների կողմից ակնհայտ անհիմն միջնորդությունները բավարարելով»,- գրել է Պապոյանը:

  • Կիսվել: