շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կալանավորվել է

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կալանավորվել է

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է Սեդրակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Գայանե Պապոյանը՝ հավելելով, որ դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրվա նախօրեին՝ հունիսի 19-ին ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը՝ ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։

 

Հունիսի 20-ին՝ քվեարկության օրը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել էր ձերբակալելու որոշման դեմ փաստաբանի բողոքը՝ այդպիսով կայացնելով ակնհայտ անհիմն որոշում, քանի որ Գոռ Սեդրակյանին կարող էին ձերբակալել միայն ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո։ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ առանց ԿԸՀ համաձայնության կարող են ձերբակալել բացառապես այն դեպքում, երբ անձը բռնվել է հանցանքը կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։

Փաստաբան Գայանե Պապոյանի փոխանցմամբ՝ Գոռ Սեդրակյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալուց՝ պնդելով, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը կապված է իր քաղաքական գործունեության հետ։

  • Կիսվել: