կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վարույթը կարճելու վերաբերյալ

Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վարույթը կարճելու վերաբերյալ

Հակակոռուպցիոն դատարանի նիստում փաստաբան Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վարույթը եւ քրեական հետապնդումը կարճելու վերաբերյալ։

Փաստաբանը հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանի վճռի հիման վրա գործը կարճելու վերաբերյալ դատարանի հայտնի որոշումից հետո, որը հոդվածը, որով մեղադրանք է ներկայացվել, համարել է Հիմնական օրենքին չհամապատասխանող, դատարանը թույլ է տվել միջնորդություն ներկայացնել փոփոխված մեղադրանքի վերաբերյալ, որն, ի դեպ, հարկ եղավ նաեւ շտկել։ Հենց դա է այժմ քննարկվում դատարանում։

Սակայն ՀՀ օրենսդրության համաձայն՝ չի կարող ներկայացվել ըստ էության նոր մեղադրանք, քանի որ ենթադրյալ արարքը կատարելու պահին նման հոդված գոյություն չուներ՝ մի կողմից, մյուս կողմից՝ չեն կարող երկու անգամ դատել նույն արարքի համար։ Այսպիսով, օրենքը թույլ չի տալիս նոր մեղադրանք ներկայացնել։

  • Կիսվել: