շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաստաբանը մանրամասներ է հայտնել արցախցի 18-ամյա Մարատի ձերբակալությունից, որին արգելել են տեսակցել մորը

Փաստաբանը մանրամասներ է հայտնել արցախցի 18-ամյա Մարատի ձերբակալությունից, որին արգելել են տեսակցել մորը

Փաստաբան Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնել արցախցի 18-ամյա Մարատի ձերբակալությունից, ում արգելել են տեսակցել մորը: Նշենք, որ 18-ամյա Մարատը 9 ամսիցավելի չէր տեսել մորը շրջափակման հետեւանքով:

«Արցախցի 18-ամյա Մարատի ձերբակալությունը

Շուրջ 10-ն ամիս է ակտիվ զբաղվում եմ փաստաբանությամբ։ Այս ընթացքում հասցրել եմ տասնյակ գործերով խորությամբ ճանաչել ՀՀ իրավապահ համակարգը և դատական իշխանությունը։ Հենց այդ ճանաչելս ինձ հաստատապես հուշում է, որ արդեն 4 օր հարուցածս միջնորդությունը դատախազությունը մերժելու է և 18–ամյա արցախցի Մարատ Հակոբյանին թույլ չի տալու տեսակցել մորը։ 

Եվ քանի որ այդպես է ու երեկ խոստացա՝ եկեք ձեզ կարճ պատմեմ արցախցի 18-ամյա Մարատ Հակոբյանի ձերբակալության որոշ մանրամասներ, որպեսզի լավ պատկերացնեք ապօրինությունների աստիճանը։ 

Քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում է այն դեպքերը, երբ անձին կարող են ձերբակալ։ Դրանցից է, օրինակ՝ անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթե ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի։ 

Ավելի պարզ ասած՝ երբ ոստիկանության ծառայողն իր ծառայությունն իրականացնելիս նկատում է հանցագործություն, անմիջապես մոտենում է դեպքի վայրին, որպեսզի բռնի ենթադրյալ հանցագործին, բայց չգիտի, թե ով է հավաքվածներից հանցանք կատարողը ու այդ պահին ականատեսը (այսինքն մի վկա, ով տեղում է և անձամբ տեսել է) ցույց է տալիս հանցագործին։ Այդ ցույց տրված կասկածյալին ոստիկանը ձերբակալում է և տեղափոխում է ոստիկանություն, այդ մասին կազմելով արձանագրություն։ 

Հիմա Մարատին ձերբակալելու մասին քննիչի որոշման մեջ հենց սա է գրված։ Այսինքն քննիչը գրել է, որ Մարատին ականատեսն է ցույց տվել։
Բայց պարզվում է, և դատարանում էլ ապացուցել եմ, որ Մարատը ձերբակալվել է ոստիկանության բաժնում, ուր անձամբ և ինքնակամ էր գնացել։

Մարատը ենթադրյալ դեպքի հաջորդ օրը գնացել է դասի։ Այնտեղ տնօրենից տեղեկացել է, որ ոստիկանությունից իրեն են հարցրել և որպես օրինապաշտ քաղաքացի որոշել է անձամբ ներկայանալ ոստիկանության համապատասխան բաժին։ Հենց այդպես էլ արել է։ Անձամբ, իր ոտքով գնացել և մտել է ոստիկանության շենք ու հայտնել, որ ինքը Մարատ Հակոբյանն է ում փնտրում է ոստիկանությունը»։

  • Կիսվել: