հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ոստիկանության ղեկավարությունն ընտրություններին մասնակից ուժերի շտաբների պետերին հրավիրում է հանդիպումների

Ոստիկանության ղեկավարությունն ընտրություններին մասնակից ուժերի շտաբների պետերին հրավիրում է հանդիպումների

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն ապահովելիս պատշաճ փոխգործակցություն իրականացնելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ղեկավարությունն ընտրություններին մասնակից կուսակցությունների և դաշինքների շտաբների պետերին հրավիրում է հանդիպում-քննարկումների:  ՀՀ ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել: 

«Կազմակերպչական բնույթի հարցերի համար զանգել 010-59-67-90 կամ 010-59-66-33 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: