շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ոստիկանների կողմից մահակով և հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութի հետքերով.  Ճամբարակի բաժնի պետի լիազորությունները դադարեցվել են

Ոստիկանների կողմից մահակով և հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութի հետքերով. Ճամբարակի բաժնի պետի լիազորությունները դադարեցվել են

NewsMedia.am կայքում «Սկանդալային Տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որում քաղաքացիական հագուստով առերևույթ ոստիկանները մի քաղաքացու նկատմամբ բռնություն են կիրառում՝ ցուցմունք կորզելու նպատակով։

  • Կիսվել: