երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Արամ Հովհաննիսյանն անցել էր թոշակի, հիմա հրավիրել են ծառայության. Անդրանիկ Քոչարյան

Արամ Հովհաննիսյանն անցել էր թոշակի, հիմա հրավիրել են ծառայության. Անդրանիկ Քոչարյան

Միայն ժամանակը ցույց կտա, թե ով ինչպես է պատկերացնում՝ իր ծառայության հաջորդ ուղին ոնց պետք է անցնի, խոսելով Արամ Հովհաննիսյանի նշանակման մասին՝ ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։

«Պարոն Հովհաննիսյանը՝ որպես ոստիկանապետ, շատ վճռորոշ պահերի կայացրել է շատ մեծ որոշումներ. այդ որոշումները թույլ չեն տվել, որպեսզի երկրի ներսում տեղի ունենան ցնցումներ։

Ինքն անցել էր թոշակի, և հիմա առաջարկել են, որպեսզի ինքը ղեկավարի։ Հրավիրելուց պետք է պարզ լինի, թե ինչ ակնկալիքներ ունեն ծառայության այս հանգրվանում»,-ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: