կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նոտարական համակարգն առողջանում է. Բադասյան

Նոտարական համակարգն առողջանում է. Բադասյան

Արդարադատության նախարարությունը և նոտարական պալատը միասին կկարողանան լուծել համակարգում առկա խնդիրները:  Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա ասաց, որ հանդիպել է նոտարական պալատի նորընտիր նախագահ Լիլիթ Մուրադյանի հետ, որը բոլոր նոտարների անունից շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ նախարարը չի խառնվել ընտրություններին:

Բադասյանը նշեց. « Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի քանի նոտարների կողմից ինձ կրկին շնորհակալական խոսք հնչեց, որ  չեմ խառնվել նոտարական պալատի նախագահի ընտրություններին:  Ինձ մոտ հարց առաջացավ , թե ինչու պետք է խառնվեի նոտարական պալատի նախագահի ընտրությանը, եթե դա նոտարների գործառույթն է:  Այս առումով, եթե այդպես է ընկալումը, որ սա բացառիկ դեպք է` նախարարը չի խառնվում նոտարական պալատի նախագահի ընտրություններին, կարծում եմ, առողջանում է այդ համակարգը, և հենց իրենք իրենց կամքով ընտրել են նորատական պալատի նախագահին, ուստի կարող ենք մեր համատեղ աշխատանքով լուծել համակարգում առկա խնդիրները»:

  • Կիսվել: