ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ննջասենյակում՝ ինքնաձիգ, ավտոտնակի տանիքում՝ կանեփ

Ննջասենյակում՝ ինքնաձիգ, ավտոտնակի տանիքում՝ կանեփ

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, հուլիսի 7-ի առավոտյան Աշտարակ քաղաքի Արագածի փողոցում հայտնաբերել, ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածի հիման վրա ձերբակալել և բաժին են տեղափոխել 42-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն տղամարդը հայտնել է, որ Արագածի փողոցի իր տանն ինքնաձիգ ունի:

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ 42-ամյա տղամարդու տան 2-րդ հարկի ննջասենյակում հայտնաբերվել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, իսկ տանը հարակից ավտոտնակի տանիքում՝ կանեփի բույսեր:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: