Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին կրկին տարան ձերբակալվածների պահման վայր
Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին կրկին տարան ձերբակալվածների պահման վայր:
«Քննիչները պնդում են իրենց ասածը, որը տեսանյութերով չի հիմնավորվում, և մեզ համար տեսանելի չէ։ Քննիչը պնդում է, թե կոնկրետ հարված է եղել, և այդ հարվածը դիպել է գործադիր իշխանության ներկայացուցչին։ Մյուս տեսաերիզները դիտեցինք, որոնցում երևում է՝ ինչպես Դավիթին հրեցին, ոնց է Դավիթն ընկնում։ Իրենք անգամ Դավիթին հարվածելու հանգամանքն են փորձում ժխտել»,- շուրջ 5 ժամ տևած նիստից հետո ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Նա նշեց, որ Դավիթի տրամադրությունը լավ չէր։
«Ընդամենը 18 տարեկան է, չի էլ կողմնորոշվում, թե իր հետ ինչ է կատարվում։ Նոր ինձ հարցնում է՝ բա հիմա ինձ ո՞ւր են տանելու։ Ասացի՝ Դավիթ ջան, հուսով եմ՝ վաղն արդեն տուն ենք գնալու, էս մի օրն էլ դիմացի, բալես»,- ասաց փաստաբանը։
Դատարանը որոշումը կհրապարակի վաղը` այսօր 12:00-ին։


